Եթե ընդամենը մի քանի տարի առաջ բիզնես կայքը թերևս կարելի էր ձևական շռայլություն համարել, այսօր, երբ տեխնոլոգիաները ներխուժել են մարդկային կյանքի գրեթե բոլոր ոլորտներ, այն դարձել է անհրաժեշտություն: Հատկապես բիզնեսի ոլորտում կայքի առկայությունը այդ բիզնեսը խթանող կարևոր միջոց է:
«Ջի Դիզայն գրուպ»-ն առաջարկում է բիզնես կայքերի պատրաստում` ամենապարզ կատալոգային կայքից մինչև խոշոր ինտերնետ պորտալներ ու առցանց խանութներ: Կայքերի պատրաստումից բացի մեր ընկերությունը զբաղվում է նաև վեբ կայքերի դիզայնով, դրանց հետագա սպասարկմամբ և առաջխաղացմամբ: Կախված կայքի բարդությունից, բովանդակությունից և տեսակից, մեր մասնագետների ստեղծագործական խումբն ընտրում է կայքին համապատասխան CMS անհատական ղեկավարման համակարգ, որի վրա կառուցվում է դինամիկ կայք:
Ինտերնետ լուծումների ոլորտում վերջին միտումների իմացության, աշխատանքային երկարատև փորձի, սեփական տեխնիկական պաշարների առկայության, ժամանակակից տեխնոլոգիաների և անհատական մոտեցման շնորհիվ մենք կստեղծենք առանձնահատուկ և ժամանակակից տեխնոլոգիական չափանիշներին համապատասխան պրոֆեսիոնալ բիզնես կայքեր, որոնք կբավարարեն Ձեր մասնագիտական պահանջները:
Բիզնես ոլորտի լարված մրցակցության պայմաններում տեխնոլոգիապես հագեցած վեբ կայքը և դրա ճիշտ օգտագործումը (վեբ կայքի առաջխաղացում, ինտերնետ մարքեթինգ, թվային մարքեթինգ) կօգնեն Ձեր բիզնեսի զարգացմանը` ընկերության առջև նոր հեռանկարներ բացելով, ինչպես նաև հզոր և արդյունավետ մարքեթինգային ռազմավարության միջոց դառնալով:
«Ջի Դիզայն գրուպ»-ի հետ համագործակցության արդյունքը կարդարացնի Ձեր բոլոր սպասումները, քանի որ մենք․
• Ստեղծում ենք հարմարավետ և մրցունակ կայքեր` յուրահատուկ և տեսակին ու բովանդակությանը համապատասխան դիզայնով: Մենք կայքերի պատրաստումը սկսում ենք ընկերության գործունեության, մարքեթինգային խնդիրների և շուկայական կոնկրետ հատվածում ունեցած դիրքի հետ մանրակրկիտ ծանոթությունից:
• Իրագործում ենք որակյալ նախագծեր:
• Հոգում ենք մեր հաճախորդների մասին: Դուք միշտ կարող եք դիմել մեր ընկերության մասնագետներին` խորհրդատվության նպատակով: Մեր մասնագետները վեբ կայքերի պատրաստումից և կայքի աջակցման վերաբերյալ ընդհանուր խորհրդատվությունից բացի կօգնեն նաև ժամանակին թարմացնել կայքի բովանդակությունը:
• Բաց ենք բոլորի համար, ովքեր ցանկանում են իրենց բիզնեսը ծավալել ինտերնետում և ավելի մեծ շուկաներ գրավել` ընդամենը պատվիրելով բիզնես կայքի պատրաստում: Մեր հաճախորդները միշտ կարող են կապվել ընկերության մասնագետների հետ` օրը 24 ժամ, շաբաթը` 7 օր` խորհրդատվություն և առաջարկություններ ստանալու, ինչպես նաև բիզնես կայքի, դրա դիզայնի և ֆունկցիոնալության վերաբերյալ սեփական առաջարկները, գաղափարներն ու ցանկությունները ներկայացնելու համար:
Մենք ունենք տարբեր նախապատմություններ, բայց մեր նպատակը նույնն է՝ Ձեր հաջողությունը։ Ամեն օր մեր աշխատակիցները միավորվում են և գործի են դնում իրենց տաղանդներն ու փորձում են ստեղծել Ձեր բիզնեսի համար լավագույն լուծումները։
Այսպիսով, մենք կարող ենք երաշխավորել, որ մեր ընկերության մշակած լուծումները բարձրորակ են։ Միևնույն ժամանակ «Ջի Դիզայնն» առաջարկում է անհատական և լիովին ճկուն մոտեցում մեր յուրաքանչյուր հաճախորդի նկատմամբ, ինչպես նաև մրցակցային գներ։ Մենք կատարելագործում ենք մեր հմտությունները, որպեսզի կարողանանք Ձեզ առաջարկել շուկայում ամենամրցունակ ծառայություններից մեկը։
Պատվիրեք մեզ Ձեր բիզնեսի համար վեբ կայք զանգահարելով +374 93 07-88-07