Դոմեն և հոսթինգ ծառայություններ
Ի՞նչ են և ինչի՞ համար են անհրաժեշտ
Դոմենն ու հոսթինգն այն բազային ծառայություններն են, առանց որոնց անհնար է ինտերնետում կայք պատրաստել։
Հարց է առաջանում՝ ինչո՞վ է տարբերվում դոմենը հոսթինգից։ Դոմենը վեբ կայքի օնլայն հասցեն է, իսկ հոսթինգը՝ այն տեղը, որտեղ կայքն «ապրում է»։ Կայքերի պատրաստում իրականացնելու համար սկզբում անհրաժեշտ է դոմեն գրանցել, այնուհետև պատվիրել հոսթինգային ծառայություն։
Ինչի՞ համար է անհրաժեշտ կայքի հոսթինգը
Փաստացի, յուրաքանչյուր կայք ֆայլերի հավաքածու է (տեքստեր, նկարներ, տեսահոլովակներ, ծրագրային սկրիպտեր, տվյալների բազա և այլն)։ Բայց ինչի՞ համար է անհրաժեշտ կայքի հոսթինգը։ Պատասխանը՝ որպեսզի ինտերնետից օգտվողներն առհասարակ կարողանան տեսնել կայքը։ Կայքի մշակումից հետո այդ ֆայլերն անհատական համակարգչում ունենալը բավարար չէ, անհրաժեշտ է այն տեղադրել ցանցում։ Դրանք տեղադրվում են հատուկ ծրագրային ապահովում ունեցող համակարգիչների վրա, որոնք կոչվում են սերվերներ։ Սերվերներն ապահովում են վեբ կայքի անխափան աշխատանքը և պաշտպանում են վնասատու հարձակումներից։ Որպեսզի կայքի ֆայլերը տեղադրվեն, անհրաժեշտ է սերվերի վրա տեղ վարձակալել կամ ամբողջ սերվերը, եթե կայքը մեծ քանակով այցելուների համար է նախատեսված։ Պարզ խոսքերով ասած՝ հոսթինգը տեղի և հզորության վարձակալությունն է։
Դուք, իհարկե, կարող եք փորձել տեղադրել Ձեր կայքը տնային անհատական համակարգչի վրա՝ մի շարք ֆորումներ կարդալ, փորձել կարգաբերել ծրագրային ապահովումը (վեբ-սերվերը, տվյալների բազայի սերվերը, ftp-սերվերը և այլն), կայքի աշխատանքի համար տեղադրել ստատիկ IP-հասցե, ինտերնետային ալիք և էլեկտրամատակարարում։ Բայց, ցավոք, տնային պայմաններում բոլոր էլեմենտների անխափան աշխատանքը երաշխավորելը գրեթե անհնար է (օրինակ՝ կարող է էլեկտրամատակարարումը կամ ինտերնետային կապն անջատվել)։ Բացի այդ, պահանջվում են մի շարք գիտելիքներ ցանցի և ցանցային պրոտոկոլների աշխատանքի սկզբունքներն իմանալու համար։
Ինչի՞ համար է անհրաժեշտ կայքի դոմենը
Կայքի դոմենը կամ դոմենային անունը ինտերնետային ցանցում վեբ ռեսուրսի հասցեն է։ Օրինակ՝ Ջի Դիզայն Գրուպի կայքի դոմենային հասցեն այսպիսի տեսք ունի` www.GDesignGroup.net:
Պարզ խոսքերով ասած՝ դոմենը կայքի գրանցված անունն է, և որոնողական համակարգերում դա կամ URL-ը գրելիս անցում է կատարվում անհրաժեշտ ռեսուրսին։ Պարզ և առօրյա դոմենային անունները մեծ պահանջարկ ունեն, քանի որ հեշտ են հիշվում, ինչն օգնում է պահպանել կայքի նպատակային լսարանը։
Քանի որ համառոտ պարզեցինք, թե ինչ է դոմենային անունը, հարկ է նշել, որ դոմենային անուններն ունեն մակարդակներ։ Օրինակ GDesignGroup.net դոմենային անունը համարվում է առաջին կարգի ընդհանուր դոմեն, քանի որ այն բաղկացած է «GdesignGroup» և «.net» անուններից։ Իսկ ի՞նչ է դոմենի կարգը և ի՞նչ կարգեր են առանձնացվում։
Դոմենները լինում են մի քանի կարգի: Առաջին կարգի դոմեններ են օրինակ .am, .com, .ru, .հայ և այլն: Այս կարգի դոմենով են գործում օրինակ Facebook.com կամ Tert.am կայքերը: Առաջին կարգի դոմեններն իրենց հերթին բաժանվում են երկու խմբի՝ տարածքային (am, հայ, ru, ua, us և այլն) և ոչ տարածքային (com, net, org և այլն): Ըստ միջազգային համաձայնագրի, յուրաքանչյուր երկրին տրված է երկու-երեք տառից բաղկացած որևէ կոդ, որը կոչվում է տվյալ երկրի դոմեն: Երկրորդ կարգի դոմենները ենթադոմեններ են, որոնք բաղկացած են երկու մասից, օրինակ՝ docs.google.com-ը ենթադոմեն է google.com դոմենում:
Քանի որ լավ և որակյալ դոմենային հասցեն վեբ կայքի առաջխաղացման տեսանկյունից շահութաբերություն ապահովող կարևորագույն բաղադրիչ է, շատ կարևոր է ունենալ հիշվող և կոնտենտին համապատասխան դոմենային հասցե, որը կարող է ստանդարտ .com կամ .am չլինել, այլ համապատասխանել կոնկրետ բիզնեսի ծավալած գործունեությանը։ Այդ նպատակով վերջերս հրապարակվել են դոմենային ընդլայնումների մի շարք նոր օրինակներ, որոնք ավելի նպատակահարմար են որոշակի ոլորտների համար։ Օրինակ՝ .auto կամ .cars ընդլայնումները կարող են օգտագործվել մեքենաների հետ կապված կայքերի, .school, .education կամ .study ընդլայնումները՝ դպրոցների կամ այլ ուսուցողական կայքերի, իսկ .photo, .photos, .pics, .pictures կամ .photography ընդլայնումները՝ լուսանկարչական ստուդիաների կամ նմանատիպ կայքերի համար։
Ջի Դիզայն Գրուպը տրամադրում է յուրօրինակ դոմենային անուններ և մատուցում է 99.6% բարձր աշխատունակությամբ հոսթինգային ծառայություններ։ Հոսթինգը կառուցված է SSD-ի հիման վրա և տեղակայված է Լոնդոնում։ Այն 24/7 պաշտպանված է և պարբերաբար մոնիթորինգի է ենթարկվում ադմինիստրատորների կողմից, ինչի շնորհիվ յուրաքանչյուր խնդիր շատ արագ լուծում է ստանում։ Տրամադրվում է 1-ից մինչև 200 ԳԲ տարածք և թույլ է տրվում գրանցել ցանկացած տիրույթի դոմեն։
Հետաքրքրե՞ց։ Դե ինչ, զանգահարեք հենց հիմա 093-07-88-07: