Եթե Դուք հայտնվել եք «Ջի Դիզայն Գրուպ»-ի այս էջում, ուրեմն այլևս զուր ժամանակ չեք վատնի այն համապատասխան ընկերությունը գտնելու համար, որը կլուծի Ձեր կայքի անհատական դիզայնի մշակման խնդիրը: Հայտնվելով մեր ընկերության կայքում Դուք հասել եք Ձեր նպատակին, քանի որ մեր ընկերության վեբ դիզայններները մշակում և ստեղծում են տարբեր բարդության և ուղղվածության վեբ կայքեր, որոնք համապատասխանում են վեբ դիզայնի արդի բոլոր պահանջներին:
Ցանկացած կայքի դիզայնը ապահովում է այս կամ այն ինտերնետ ռեսուրսի հաջողությունը: Կայքի ճակատագիրը մեծ մասամբ կախված է այն բանից, թե որքանով է այն համապատասխանում իր առջև դրված պահանջներին, որքան որակյալ և ֆունկցիոնալ է արված կայքի դիզայնը:
Լավ և ճիշտ դիզայնով ներկայացված կայքը պետք է առաջին իսկ վայրկյանից հետաքրքրի կայքի այցելուներին, գրավի, որպեսզի նրանք մեկը մյուսի հետևից սեղմեն կայքում զետեղված հղումները` մի էջից անցնելով մյուսն ուսումնասիրեն դրանց բովանդակությունն ու գեղագիտական հաճույք ստանան արտաքին ձևավորումից: Սակայն զարմացնելն ու հետարքրքրություն առաջացնելը վեբ դիզայնի խնդիրների միայն մի մասն են: Ցանկացած կայքի դիզայն ձևավորելիս պետք է հաշվի առնել, որ այն ընկերության դեմքն է ինտերնետում, ուստի յուրաքանչյուր կորպորատիվ կայքի դիզայն պետք է պահպանի ընկերությանը հատուկ ֆիրմային ոճը և այցելուների մոտ ամբողջական տպավորություն ստեղծի այն մասին, թե ընկերությունն ինչ դիրք է գրավում շուկայում, որքանով է ներկայանալի, ազդեցի՞կ է, թե ոչ, կարելի՞ է վստահել այդ ընկերությանը, թե ոչ:
Չի կարելի մոռանալ նաև, որ անմիջականորեն կայքի դիզայնից է կախված ևս մեկ կարևոր ցուցիչ` ռեսուրսի հեշտ կիրառելի լինելը, այսինքն` նավիգացիայի հարմարությունը և կառուցվածքի մատչելիությունը: Դա նշանակում է, որ կայքի արտաքին ձևավորումը ոչ միայն պետք է գեղեցիկ և յուրատիպ լինի, այլև ֆունկցիոնալ, հեշտ օգտագործվող, որպեսզի հաճախորդը կամ կայքի այցելուն անհրաժեշտ տեղեկություն գտնելու համար ստիպված չլինի այն երկար փնտրել:
Իհարկե վերը թվարկված և շատ այլ պահանջների համապատասխան ու արդիական կայքի դիզայն ստեղծելը հեշտ գործ չէ, բայց միայն ոչ մեր ընկերության մասնագետների համար, ովքեր այդ ոլորտում մեծ փորձ են կուտակել, օժտված են ճաշակի բարձր զգացողությամբ, տիրապետում են վեբ կայքերի դիզայնի ժամանակակից տեխնոլոգիաներին ու միտումներին:
«Ջի Դիզայն Գրուպ»-ի մասնագետները տարատեսակ կայքերի վեբ դիզայնի մշակման և ստեղծման հարուստ փորձ ունեն` սկսած անհատական այցեքարտ կայքերից մինչև կորպորատիվ կայքեր, մեծածավալ պորտալներ ու օնլայն / առցանց խանութներ:
Մեր ընկերությունը երաշխավորում է` ինչպիսի արտաքին ձևավորում էլ ընտրեք Ձեր կայքի համար, արդյունքում հաճելիորեն կզարմանաք կայքի արտաքին ձևավորման մշակման ու ստեղծման նվազագույն ժամկետների և պատրաստի արտադրանքի առավելագույն որակի համար: Նման համարձակ հայտարարության համար մենք պատճառներ ունենք:
Դրանում որևէ գաղտնիք չկա: Նախ` մեր ընկերությունում վեբ դիզայնի մշակմամբ ու կայքերի պատրաստմամբ զբաղվում են գործի լավագույն մասնագետները, բացի այդ` մենք օգտագործում ենք վեբ դիզայնի ժամանակակից տեխնոլոգիաներ, ինչը շահեկանորեն տարբերակում է մեզ մեր մրցակիցներից և վերջապես` վեբ դիզայնի մշակումը կատարվում է հաճախորդների հետ սերտ համագործակցությամբ:
Եթե Ձեր ընկերության ինտերնետային ներկայացուցչությունը հիմնելու գործում չեք գտել վստահելի գործընկերոջ, ով կօգնի ձեր պահանջներին, ճաշակին ու ընկերության ոճին համապատասխան կայք ստեղծել` առանց վարանելու դիմեք մեզ և անկախ մեր առջև դրված խնդիրներից` մենք հաճելիորեն կզարմացնենք Ձեզ:
Զանգահարեք +374 93 07-88-07 մենք պատրաստ ենք տրամադրել անվճար խորհրդատվություն