Կայքի անհրաժեշտությունը

Կայքի անհրաժեշտությունը

 

Ինչի համար է անհրաժեշտ վեբ կայքը

 

1. Մանրամասն ինֆորմացիա Ձեր կազմակերպության մասին
Վեբ կայքը մի հարթակ է, որտեղ կարելի է հրապարակել կազմակերպության, նրա մատուցած ծառայությունների, պատվերի պայմանների, կոնտակտների և ռեսուրսների մասին մանրամասն տեղեկատվություն։ Այն Ձեր հաճախորդներին ինֆորմացված է պահում ամբողջ տարի, նույնիսկ՝ գիշերը։


Կայքի հղումը կարելի է հիշատակել կազմակերպության այցեքարտերի վրա, խոսակցություններում, գովազդային նյութերում, տարբեր ուղեցույցներում, տեղեկատուներում և որոնողական համակարգերում։
Կայքում հեշտ է այնպիսի տեղեկատվություն հրապարակելը, որը հնարավոր չէ տեղավորել ավանդական գովազդի այլ տարբերակներում։ Կայքում տեղադրված տեղեկատվությունը փոփոխելը շատ հեշտ է, և նույնիսկ հարկավոր չէ նոր բրոշյուրներ ստեղծել, ուղարկել տպարան և բաժանել հաճախորդներին։

2․ Հաճախորդների ներգրավում
Վեբ կայքը գործիք է, որի օգնությամբ կարելի է պոտենցիալ հաճախորդներ ներգրավել և հեշտացնել Ձեր ծառայության պատվերի նախնական գործընթացը։
Պոտենցիալ հաճախորդները տեղեկատուներում և որոնողական համակարգերում բանալի բառերի օգնությամբ կգտնեն կայքը, կծանոթանան ծառայությունների ու պայմանների հետ և գուցե ցանկանան դառնալ Ձեր հաճախորդներից մեկը։

3. Հաճախորդների սպասարկման մակարդակ
Վեբ կայքը ռեալ հաճախորդների հետ աշխատելու գործիք է։ Դրա օգնությամբ կարելի է տարբեր տեսակի տեղեկատվություն մատուցել ինչպես նոր, այնպես էլ արդեն գոյություն ունեցող ծառայությունների արդյունավետության մասին այն հաճախորդներին, որոնք ունեն ինտերնետ մուտք գործելու հնարավորություն։ Կարելի է նաև հատուկ չատերի միջոցով հետադարձ կապ ապահովել, որի միջոցով հաճախորդները կկարողանան իրենց հարցերն ուղղել Ձեր բիզնեսի վերաբերյալ։

4. Տեղեկատվության փոխանակում
Վեբ կայքը գործիք է, որն օգնում է կազմակերպության ղեկավարներին և աշխատակիցներին։
Եթե կայքում տեղադրվեն փաստաթղթեր, առաջադրանքներ, հաշվետվություններ և այլ ինֆորմացիա, ընկերության ղեկավարները կստանան անհրաժեշտ ինֆորմացիան աշխարհի յուրաքանչյուր կետից տեսնելու հնարավորություն։ Իսկ աշխատակիցները՝ գտնվելով տարբեր գրասենյակներում, կտեսնեն ամբողջ կորպորատիվ ինֆորմացիան։
Բնականաբար, տեղեկատվության հասանելիությունը պետք է վերահսկվի և ղեկավարվի իրավունքների հսկողության հատուկ համակարգի միջոցով։

5. Կազմակերպության իմիջը
Կայքն աշխատում է Ձեր կազմակերպության իմիջի համար։ Կայքի առկայությունը ցույց է տալիս ընկերության տեխնիկական առաջխաղացումը և արդիականությունը: Դուք պետք է հետևեք աշխարհի թրենդներին և աշխատեք մշտապես համապատասխանել ժամանակի պահանջներին, որպեսզի Ձեր կայքն արժանի մրցակից հանդիսանա բարձր հեղինակություն ունեցող և նմանատիպ ապրանքներ ու ծառայություններ ներկայացնող կայքերի համար։

6. Շուրջօրյա գրասենյակ
Կայքը վիրտուալ գրասենյակ է, որն աշխատում է շուրջօրյա և առանց հանգստյան օրերի։ Յուրաքանչյուր պահի հաճախորդը կարող է մուտք գործել կայք և ստանալ իրեն անհրաժեշտ ինֆորմացիան։
Դա շատ հարմար է հաճախորդների համար և օգտակար է հենց կազմակերպության համար։

7. Գովազդի մատչելի և արդյունավետ տարբերակ
Ճիշտ պատրաստված, հետաքրքիր, կարևոր տեղեկատվությամբ լի կայքը շատ արագ ոչ միայն եկամուտ է բերում, այլև ռեալ շահույթ։ Կայքն, ըստ էության, ինքնուրույն է փնտրում Ձեզ համար հաճախորդների, քանի որ կայք մուտք է գործում հենց Ձեր թիրախային լսարանը։

Եթե ցանկանում եք ունենալ Ձեր սեփական վեբ կայքը և օգտվել դրա ողջ առավելություններից, կարող եք դիմել Ջի Դիզայն գրուպին։ Մենք տրամադրում ենք բարձրորակ, ծախսարդյունավետ և ստեղծարար ծառայություններ Հայաստանում, ստեղծում ենք գեղեցիկ, ուշագրավ, հեշտ օգտագործվող և հարմար կայքեր մեր հաճախորդների համար։

 


Հետաքրքրե՞ց։ Զանգահարեք հենց հիմա 093-07-88-07: