Մենք ձևավորում և մշակում ենք մոբայլ հավելվածներ, որոնք App Store-ում առաջատարներից են։
Մեր թիմի յուրաքանչյուր անդամ մոբայլ տեխնոլոգիաների փորձագետ է։ Մենք մասնագիտանում ենք նախագծի կյանքի ընթացքի յուրաքանչյուր փուլում՝ սկսած արտադրանքի մշակումից, ձևավորումից, զարգացումից, որակի ապահովումից (QA) և աջակցումից։ Մեր թիմն աշխատում է հաճախորդների հետ ձեռք-ձեռքի տված հաշվի առնելով իրենց նախնական հայեցակարգը և միավորելով այն ամենն, ինչ հաճախորդը գիտի մոբայլի մասին։
Մենք մտքերը վերածում ենք իրական արտադրանքի։
10 տարվա ընթացքում մենք մշակել ենք շուրջ 100 նորարարական մոբայլ / բջջային հավելվածներ, որոնք ապահովում են լավ և արագ ֆունկցիոնալություն և ծախսարդյունավետ են։
Մոբայլ հավելվածների ստեղծարար և բանիմաց ծրագրավորողների մեր թիմը կկատարի Ձեր անհատական պահանջները՝ համապատասխան Ձեր բիզնեսի կարիքներին։
IOS և Android հավելվածների մեր մոտիվացված և արհեստավարժ ծրագրավորողներն օգտագործում են առաջադեմ գործիքներ և տեխնոլոգիաներ, որպեսզի հաճախորդների համար ստեղծեն խիստ հարմարեցված մոբայլ հավելվածներ։ Օգտագործելով նորագույն տեխնոլոգիաները, մեր թիմը մշակում է հարմարավետ և հեշտ օգտագործվող հավելվածներ և օգնում է ունենալ հնարավոր լավագույն նախագծերը։
Մենք ապահովում ենք մոբայլ հավելվածների մշակման բարձր որակ՝ հիմք ընդունելով մեր 10-ամյա փորձը և կատարած աշխատանքները։
Մենք UX ծրագրավորողներ, դիզայներներ և թվային ստրատեգներ ենք։ Ահա թե ինչ է պատահում, երբ քրտնաջան աշխատանքը հանդիպում է թիմային աշխատանքին։
Դուք պատրա՞ստ եք։ Զանգահարեք հենց հիմա +374 93 07-88-07