Յուրաքանչյուր բիզնես հիմնված է թիրախային լսարանին իր առաջարկած ապրանքները կամ ծառայությունները վաճառելու վրա։ Բայց որտեղի՞ց է լսարանն իմանում այդ ապրանքների կամ ծառայությունների մասին։ Շուկան այնքան մեծ է, որ հեշտությամբ կարելի է կորել մրցակիցների մեջ, եթե պոտենցիալ հաճախորդներին ու պատվիրատուներին չպատմեք Ձեր առաջարկի մասին։
Գովազդը տարբեր կարող է լինել, բայց ամենատպավորիչ ուղղությունը համարվում է հենց գովազդային հոլովակը, քանի որ այն ունակ է այլ ֆորմատներից ավելի ուժեղ ազդել էմոցիաների վրա։
Գովազդային հոլովակը գեղարվեստական կամ անիմացիոն վիդեո է, որի գլխավոր նպատակը պոտենցիալ հաճախորդներ գրավելն է։ Այն պետք է ոչ միայն արհեստավարժորեն և որակյալ նկարահանված լինի, այլև սցենարային տեսանկյունից լինի օրիգինալ։ Հասարակ տեղեկատվական հոլովակով հիմա ոչ ոքի չեք զարմացնի։ Մարդկանց կարելի է գրավել ապրանքի կամ ծառայության առավելությունները խելամտորեն ցուցադրելով։ Կա նաև այլ տարբերակ՝ ընդհանրապես չխոսել այդ մասին, բայց օգտագործել հատուկ վիզուալ տեխնիկա, որպեսզի բրենդն ամրապնդվի դիտողի ենթագիտակցության մեջ։
Գովազդային հոլովակները բաժանվում են շատ տեսակների և ենթատեսակների։
Սկսենք հեշտից՝
- Պրոմո։ Այս հոլովակները լինում են ռեպորտաժային նկարահանման տեսքով։ Սա ամենահասարակ և ամենաէժան հոլովակն է, ինչպես նաև, որպես կանոն, ամենաանհետաքրքիր և սովորական։ Այս հոլովակը չունի ռեժիսոր, քանի որ չունի պատմություն և չկան դերասաններ։ Օպերատորը նկարահանում է աշխատանքային աժոտաժը, հետո այդ նյութը դառնում է ինֆորմացիոն պրոմո-հոլովակի հիմքը։
- Անիմացիոն։ Այս հոլովակները պատրաստվում են անիմացիայի միջոցով՝ նկարվում են օբյեկտներ, որոնց արդյունքում տրվում է շարժվելու հնարավորություն։ Շատերը անիմացիան շփոթում են մուլտիպլիկացիայի հետ, բայց սրանք բոլորովին տարբեր են իրարից։ Անիմացիան, որպես կանոն, ավելի պարզ է։
- Բեմադրված։ Այս հոլովակները նկարահանվում են դերասանների ու ռեժիսորների օգնությամբ և սցենարով։ Սա գովազդային հոլովակների ամենաբարդ և ամենաթանկ տեսակն է։ Դրա վրա մեծ թիմ է աշխատում։
Նպատակային նշանակությամբ գովազդային հոլովակները լինում են երկու տեսակի՝ հեռուստատեսության և ինտերնետի համար։
Հիմնական տարբերությունը քրոնոմետրաժն է։ Եթե հեռուստատեսությամբ հոլովակները տևում են 10, 15, 30 վայրկյան, ապա ինտերնետում՝ 30, 60, 120 վայրկյան և ավելի։
Գովազդային հոլովակներ պետք են միշտ և բոլորին՝ անկախ ընկերության չափերից։ Տարբեր կլինեն միայն բյուջեն և, հետևաբար, հոլովակի տեսակը։
Ո՞ր դեպքերում են անհրաժեշտ գովազդային հոլովակներ՝
- Նոր ապրանքի թողարկում կամ ծառայությունների ցանկի ընդլայնում,
- Միջոցառումների կազմակերպում,
- Նոր ակցիաների կամ զեղչերի գործարկում,
- Ռեբրենդինգ
«Ջի Դիզայն Գրուպ»-ն իրականացնում է գովազդային հոլովակների պատրաստում՝ երաշխավորված բարձր որակով։
Վստահեք մեզ Ձեր բիզնեսը, իսկ մենք Ձեզ կվստահենք մեր ընկերության վարկանիշը։ Ժամանակն օգտագործեք Ձեր օգտին և զանգահարեք հենց հիմա +374 93 07-88-07