Բջջային հավելվածների նշանակությունը

Բջջային հավելվածների նշանակությունը

Մոբայլ հավելվածներ։ Ի՞նչ են և ինչի՞ համար են անհրաժեշտ

 

Մոբայլ հավելվածը ծրագրային ապահովում է, որը նախատեսված է սմարթֆոնների, պլանշետների և այլ մոբայլ սարքավորումների համար՝ մշակված որոշակի պլատֆորմներում (iOS, Android, Windows Phone և այլն)։

Շատ մոբայլ հավելվածներ արդեն տեղադրված են սարքավորման վրա կամ կարող են ներբեռնվել հավելվածների օնլայն խանութներից, ինչպիսիք են օրինակ App Store-ը, Google Play-ը և այլն։ Դրանք կարող են ներբեռնվել վճարովի կամ անվճար տարբերակներով։ Կախված բիզնեսի ծավալած գործունեությունից, հավելվածներն ունենում են որոշակի յուրահատկություններ, որոնք արժեքավոր են տվյալ ապրանքի կամ ծառայության նպատակային լսարանի համար։
Ունեք ազատ ռեսուրսներ, որոնք կցանկանայիք ուղղել բջջային հավելվածներ ստեղծելու՞ն։ Հեռանկարային ընտրություն է։ Եկեք հասկանանք, թե ինչու են այս հավելվածներն այսքան տարածված և որոնք են դրանք բիզնեսի օգտին օգտագործելու հիմնական մեթոդները։
Յուրաքանչյուր երրորդ ընթերցող կարդում է այս նյութը հեռախոսով կամ պլանշետով։ Այս փաստը խոսում է այն մասին, որ կա մի մեծ մոբայլ տարածություն, որտեղ օգտատերերն ամեն օր ժամանակ են անցկացնում։ Այդ տարածությունը պետք չէ արհամարհել, դրա հետ պետք է աշխատել։ Բայց աշխատանքը պետք է հեռվից սկսել։ Դրա համար անհրաժեշտ է հաճախորդի հետ Ձեր ընկերության փոխգործակցության առանձնահատկությունների որակյալ վերլուծություն իրականացնել։ Դա կօգնի որոշել մի շարք կարևորագույն պարամետրեր՝


• Ինչպիսի՞ տեղեկատվություն կամ հնարավորություն հաճախորդը կցանկանար տեսնել մոբայլ հավելվածում,
• Ինչի՞ համար նա կներբեռնի հավելվածն ու մուտք կգործի այդտեղ,
• Ի՞նչը կստիպի հաճախորդին էլի ու էլի մուտք գործել։


Այս պարամետրերը հաշվի առնելուց հետո արդեն ընդհանուր պատկերացում կկազմվի, թե ինչպիսին պետք է լինի ընկերության մոբայլ հավելվածը։
Ներդրում կատարելու համար Դուք պետք է մի քանի բան իմանաք մոբայլ հավելվածների մասին․
• Սմարթֆոնն այնպիսի իր է, որը միշտ հաճախորդի հետ է և, կարելի է ասել, որ նրա անձնական տարածությունն է։ Այդ իսկ պատճառով պետք է այդ տարածք կոկիկ կերպով ներխուժել։ Բայց, եթե հաջողվի մուտք գործել, համարեք, որ խոշոր շահում եք ձեռք բերել։
• Վիճակագրությունը ցույց է տալիս, որ սմարթֆոններում միջինում գրեթե 25 հավելվածներ են տեղադրվում։ Դրանց կեսը հանրահայտ մեսենջերներ և սոցիալական կայքեր են։ Իսկ Ձեր հավելվածը պետք է պայքարի մեջ մտնի մնացած տարածքում գտնվող այլ հետաքրքիր ու օգտակար ռեսուրսների հետ։
• Բջջային հավելվածներում ներդրում կատարելը երկարաժամկետ «խաղ» է։ Ստեղծեք բջջային հավելվածի խելացի կոնցեպտ, որը համապատասխանում է հաճախորդի պահանջներին։ Ապագայում այն կդառնա լուրջ մրցակցային առավելություն։
• Հավելվածը պետք է Ձեր պոտենցիալ և ռեալ հաճախորդների համար օգտակար լինի։ Այդ ժամանակ նպատակային լսարանը մեծ հաճույքով կներբեռնի այն։
• Մոբայլ հավելվածները նույնպես անհրաժեշտ է առաջ մղել, ինչպես արվում է վեբ կայքերի դեպքում։
Բջջային հավելվածը բիզնեսի համար կարևոր գործիք է, իսկ լավ հավելվածը հավատարմությունը բարձրացնելու և հաճախորդին բրենդի պաշտպան դարձնելու հնարավորություն է։ Որպեսզի ունենաք այնպիսի հավելված, որը Ձեր թիրախային լսարանը կցանկանա ներբեռնել, անհրաժեշտ է հասկանալ, թե ինչ է անհրաժեշտ դրա համար և, իհարկե, ընտրել դա պատրաստող վստահելի և որակյալ ընկերություն։
Ջի Դիզայն գրուպի մոբայլ մոտիվացված և արհեստավարժ ծրագրավորողներն օգտագործում են առաջադեմ գործիքներ և տեխնոլոգիաներ, որպեսզի հաճախորդների համար ստեղծեն խիստ հարմարեցված մոբայլ հավելվածներ։ Մենք ապահովում ենք բջջային հավելվածների մշակման բարձր որակ՝ հիմնված մեր փորձի և նախկին աշխատանքների վրա։


Հետաքրքրե՞ց։ Դե ինչ, զանգահարեք հենց հիմա 093-07-88-07: