Samsung ընկերությունը ներկայացրել է Galaxy S20 սմարթֆոնի երեք տարբերակ՝ ստանդարտ Galaxy S20, համեմատաբար մեծ էկրանով Galaxy S20 Plus և շատ ավելի մեծ Galaxy S20 Ultra։
Galaxy S20 և Galaxy S20+ տարբերակներում հիմնական տեսախցիկը 64 մեգապիքսել է, իսկ Galaxy S20 Ultra տարբերակում՝ 108 մեգապիքսել։ S20 Ultra-ն ապահովում է դինամիկ անցում առավելագույն108 մեգապիքսելից մինչև 12 մեգապիքսել ռեժիմին՝ սենսորի 9 պիքսելը միաձուլելով մեկի մեջ: Սա ավելացնում է լույսի գրավումը և բարելավում է լուսանկարիվերջնական որակը:
https://www.youtube.com/watch?time_continue=70&v=x0Kv_QRWR-I
Galaxy S20-ն ու S20Plus-ն ունեն 30-անգամյա հիբրիդային զում ռեժիմ, իսկ Galaxy S20 Ultra-ն՝ 100-անգամյա։
Ինչպես և սպասվում էր, բոլոր 3 սմարթֆոններն էլ ունեն Infinity-O դիսփլեյ՝ կենտրոնում տեղադրված առջևի տեսախցիկներով։ Էկրանները պաշտոնապես կոչվում են Quad HD+ Dynamic AMOLED 2X, բոլորը սերտիֆիկացված են HDR10+ և սատարում են120 Հց կադրային հաճախականությանը։ Galaxy S20-ի էկրանի անկյունագիծը 6.2 դյույմ է, Galaxy S20 Plus-ինը՝ 6.7 դյույմ, իսկ Galaxy S20 Ultra-ինը՝ 6.9 դյույմ։ Դիսփլեյում ինտեգրացված է մատնահետքերի ուլտրաձայնային սկաներ։
Որպես ապարատային հարթակ ընտրված է Exynos 990-ը։ LPDDR5 օպերատիվ հիշողության ծավալը փոքր մոդելների մոտ 8 ԳԲ է, մեծի մոտ՝ 12 ԳԲ։ Ներկառուցված ֆլեշ-հիշողության բազային ծավալը 128 ԳԲ է։