Samsung Galaxy Z Flip: Նոր ծալվող սմարթֆոն

Samsung ընկերությունը ներկայացրել է իր նոր Galaxy Z Flip ծալվող սմարթֆոնը։

Այն ունի նորարարական դիզայն և ծալված վիճակում հեշտությամբ տեղավորվում էձեռքի ափի մեջ, պայուսակում կամ գրպանում։ Էկրանը պատրաստված է ուլտրաբարակ և ճկուն Corning Gorilla Glass 6 ապակուց։ Ներկայացված է երեք գույնով։

Galaxy Z Flip-ի յուրահատուկ դիզայնն անհնար է չնկատել, իսկ գույներից անհնար է աչք կտրել։ Ընտրեք այն գույնը, որն իդեալական կհամապատասխանի Ձեզ։ Տեսախցիկը պատրաստված է hands-free ռեժիմով, որը թույլ է տալիս կատարել տեսազանգեր և ինքնանկարներ անել բոլորովին նոր անկյուններից՝ առանց հեռախոսը ձեռքերում պահելու անհրաժեշտության։ Այս սմարթֆոնն ունի ևս մեկ փոքրիկ էկրան, որի միջոցով ծալված վիճակում կարող եք տեսնել, թե ով է զանգահարում։
Galaxy Z Flipսմարթֆոնը հնարավորություն է տալիս միաժամանակ մի քանի գործողություն կատարել։ Էկրանը հնարավորություն ունի կիսվելու և Դուք միաժամանակ կարող եք օրինակ վիդեոներ դիտել և շփվել ընկերների հետ։ Այս բազմաֆունկցիոնալ էկրանը ստեղծված է արդյունավետ աշխատանքի և ժամանակի օպտիմալ օգտագործման համար։

https://www.youtube.com/watch?v=Sx9ibZLwVNE