Հայտնի հավելվածներ՝ լավագույն հայկական տարբերակներով

Սմարթֆոնները փոխել են մեր ժամանակակից խնդիրները լուծելու գրեթե բոլոր տարբերակները: Ինչ խնդիր էլառաջանա՝ դրա համար միշտ կա ծրագիր։ Եվ յուրաքանչյուր ծրագրի փոխարեն ... կա դրա ավելի լավ հայկական տարբերակը:

Zangi-ն ընդդեմ WhatsApp-ի

WhatsApp-ն ամբողջությամբ իր վրա վերցրեց SMS հաղորդագրությունների փառքը։ Յուրաքանչյուրն, ով ունի հեռախոս և ինտերնետային կապ, կարող է հաղորդագրություններ ուղարկել աշխարհի որ ծայրը ցանկանա։ Ավելի ուշ այն ներկայացրեց նաև աուդիո և վիդեո զանգեր կատարելու հնարավորություն: Սակայն, երբ արդեն Facebook-ը ձեռք բերեցWhatsApp-ը, այն բախվեց մի շարք հակասությունների: Չնայած նրան, որ ի սկզբանե խոսք էր տրվել, որ ծրագրիօգտագործողների բազան առանձին կպահվի, ապացույցներ հայտնվեցին, որ Facebook-ը հավաքում է WhatsApp-ն օգտագործողների տվյալները: Հետագայում պարզվեց, որ WhatsApp-ի գաղտնագրումնայդքան էլ անթերի չէ։


2013 թվականին ստեղծվեց Zangi ընկերությունը, որը զարգացնում էր նորագույն հաղորդակցման տեխնոլոգիաները։Ի տարբերություն WhatsApp-ի կամViber-ի, Zangi-ն չի պահպանում օգտագործողների տեղեկատվությունը կամ խոսակցություններըչի պահում ինչ-որ երրորդսերվերներում: Ավելին, Zangi-ն օգտվողներին թույլ է տալիս ուղարկել հաղորդագրություններ և կատարել բարձրորակ աուդիո ու վիդեո զանգեր`օգտագործելով շատ քիչ թողունակություն և նույնիսկ անկայուն WiFi կապ: Նման առավելությունները հաշվի առնելով դժվար չէ տեսնել, թե որքան հեշտությամբ այս ծրագիրն առաջ կգնա։


PicsArt-ն ընդդեմ Instagram-ի

Instagram-ը լուսանկարների և վիդեոհոլովակների փոխանակման համար նախատեսված հավելված է, որի միջոցով օգտվողները կարող են լուսանկարվել, ֆիլտրեր օգտագործել և տարածել դրանք։ Այն իր անձնական մշակութային ֆենոմենը ստեղծել է օգտագործելով մի շարք հեշթեգներ (օրինակ՝ #Throwbackthursday և այլն)։


Հովհաննես Ավոյանի և Արտավազդ Մեհրաբյանի կողմից հիմնադրվածհայկական PicsArt-ը նախագծվել էայն երիտասարդների համար, ովքեր ցանկանում են իրենց սմարթֆոններով արված լուսանկարները դարձնել իսկական արվեստի գործեր։ Հավելվածը համատեղում է Instagram-ի և Flickr-ի լուսանկարների փոխանակման և սոցիալական լրատվամիջոցների ասպեկտները գեղարվեստական շրջադարձով՝ նկարները խմբագրելու Photoshop-ի մի շարք գործիքներով (նույնիսկ հնարավորություն է տալիս նկարներով կիսվել Instagram-ում):

Ի տարբերություն Instagram-ի, որը պատճենել է Snapchat-ի մի շարք ասպեկտներ, PicsArt-ը կառուցում է իր հաջողությունը սեփական ինքնության միջոցով։


Menu.am-ն ընդդեմ JustEat-ի

Just Eat-ը բրիտանական առցանց սննդի պատվերների և առաքման ծառայություն է: Այն հանդես է գալիս որպես միջնորդ անկախ սննդի կետերի և հաճախորդների միջև:Ընկերությունը համագործակցում է տարբեր ռեստորանների հետ և յուրաքանչյուր առաքումից ստանում է 11% կոմիսիոն վճար։


Չնայած նրան, որ JustEat-ն ու Menu.am-ը սկզբունքորեն հետևում են նույն բիզնես մոդելին, Menu.am-ը որոշ նորամուծություններ է մտցրել այս ոլորտ։ Սկսելով Երևանից, այս կազմակերպությունն օգտվեց այն կարծրատիպից, որ շատ հայեր ամբողջ աշխարհում ունեն մի շարք բարեկամներ։ Այս հարթակը հնարավորություն է տալիս այն մարդկնց, ովքեր հեռու են ապրում, օրինակ՝ Լոս Անջելեսում կամ Մոսկվայում, պատվիրել սնունդ կամ ծաղիկներ իրենց հարազատների համար։


GG-ն ընդդեմ Uber-ի

Uber-ը հավելված է, որն օգնում է փնտրել, պատվիրել և վճարել տեղափոխման համար անհատական վարորդներին կամ տաքսիներին։ Այս հավելվածի միջոցով օգտագործողը կարողանում է հետևել մեքենայի երթուղուն։ Հիմնականում վարորդներն օգտագործում են իրենց սեփական մեքենաները կամ գործընկերներինը։ Շատ երկրներում վճարի 80%-ն անցնում է վարորդին, իսկ 20%-ը՝ Uber-ին։ Սակայն այս հավելվածը շատ հակասական կարծիքների է արժանացել վարորդների վերաբերմունքի մասին լուրերի և դատական գործընթացների պատճառով։


Տրանսպորտային ցանցի հայկական GG ընկերությունը կարող է թվալ, թե Uber-ի պատճեն է, բայց դա ամենևին այդպես չէ։ Հասարակական տրանսպորտի գործունեությանը վերաբերող իրավական սահմանափակումների բացակայությունն արդեն իսկ նշանակում է, որ կա խիստ մրցակցություն, իսկ տեղափոխումը չափազանց մատչելի է և հարմարավետ։ Ընկերությունը զգուշորեն ուղղում է վարորդներին և ավտոմեքենաները, մինչդեռ 5 աստղանի գնահատման համակարգը հաճախորդներին հնարավորություն է տալիս ավելի լավը դարձնել ծառայությունը և կիսվել կարծիքներով։