Business Standard package
* 7 page website
* Photogallery
* Services
* Search in website
* Contact form more...
Business Premium package
* Archyval system
* News
* Guestbook
* Audio & video
* Comment
more ...
Business Ultra package
* Exclusive design
* Flash elements
* Archyval system
* Guestbook
* Comment
more...
Տեքստերի կազմում և սցենարներ
content - Services
There are no translations available.
Տարբեր բովանդակության և բարդության տեքստերի պատրաստում, խմբագրում և սրբագրում: Մտադիր եք ձեր կամ ձեր ընկերության գործունեությանը վերաբերող բուկլետներ, պաստառներ, հոդվածներ կամ գովազդային նյութեր տպագրել, սակայն չունեք գրավիչ ու գովազդային առումով ճիշտ կառուցված տեքստեր` հոգ չէ: Տեղեկացրեք մեզ այդ մասին, և մենք կօգնենք ձեզ ճիշտ կառուցված ու տեղին կիրառված բառերի ու կապակցությունների համադրությամբ ստեղծված նյութերի միջոցով նոր հաճախորդների ու գործընկերների ներգրավելով ձեր բիզնես` ավելի աշխուժացնել այն:
Եթե որոշել եք տեղծել ձեր կամ ձեր ընկերության կայքը` առաջնային խնդիրը այնտեղ ճիշտ բովանդակությամբ ու գրագետ նյութեր, ձեր կամ ձեր ընկերության մասին համառոտ կամ ծավալուն տեղեկություններ զետեղելն է, քանի որ կայքի բովանդակությունը նույնքան կարևոր է, որքան կառուցվածքն ու դիզայնը և ընկերության մասին կայքում զետեղված տեղեկատվությունը երբեմն կարող է ավելի պերճախոս լինել: Անգրագետ ու սխալ բովանդակությամբ կայքը հենց առաջին ընթերցումից կարող է անլուրջ վերաբերմունք ձևավորել ձեր կամ ձեր ընկերության հանդեպ, իսկ գրագետ ու բովանդակալի նյութերը միայն կբարձրացնեն ձեր ընկերության հեղինակությունը: Իսկ ճիշտ կիրառված բանալի բառերը կօգնեն ձեր կայքի առաջխաղացմանը և որոնողական համակարգերում առաջատար հորիզոնականներ գրավելու գործում: Այսօր այս խորամանհկությանն են դիմում աշխարհի առաջատար ընկերությունները` իրենց կայքերը ինտերնետ օգտագործողներին անտեղ մուտք գործելու առաջին իսկ վայրկյաններին հասանելի դարձնելու համար: Հիշեք` եթե կայքը ընկերության յուրատիպ այցեքարտն է, ապա դրա բովանդակությունը` ընկերության անձնագիրն է, որը կարող է նոր հորիզոններ բացել ձեր ընկերության ու ձեր արտադրանքի համար:
Զանազան հաղորդումների (գիտամշակութային, զվարճալի, մանկական, մրցույթային և այլն), կորպորատիվ, դպրոցական, մանկական միջոցառումների, տոնակատարությունների և հանդիսությունների սցենարներ:
Ուզում եք հաղորդում նկարահանել, և արդեն գաղափարը պատրաստ է, կամ որևէ առիթի (մարտի 8, ապրիլի 7, ամանոր, վերջին զանգ, հրաժեշտ այբուբենին և այլն), տոնակատարության կապակցությամբ միջոցառում կազմակերպել, սակայն չունեք համապատասխան սցենար` մենք պատրաստակամ ենք օգնել` տարբեր բարդության և ծավալի, ամենատարբեր բնագավառների վերաբերող և ժանրային տարբեր լուծումներով սցենարներ գրելով:
Այս ամենը` սեղմ ժամկետում, յուրատիպ բովանդակությամբ և մատչելի: Մենք կօգնենք ձեզ կյանքի կոչելու ձեր յուրաքանչյուր մտահաղացումը:




